Ավարտվել է պետական ​​դավաճանության մեջ մեղադրվող Արիֆ Ռասուլովի եւ Էլնուր Ռասուլովի քրեական գործով դատավարությունը։

Ինչպես հայտնել է APA-ն, երկու մեղադրյալներն էլ մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել 15 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում պատիժը կրելու համար։

Ա.Ռասուլովը եւ Է.Ռասուլովը մեղադրվում են այն բանում, որ նրանք, Իրանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելով, WhatsApp-ով լուսանկարներ եւ տեսակադրեր են ուղարկել նավթա- եւ գազատարների անցման տարածքներից, այն վայրերից, որտեղ պահվում են անօդաչու թռչող սարքերը, տանկերը եւ տարբեր ռազմական սարքավորումները, տեխնիկան, որը ներկայացվել է Բաքվի ավիացիայի, տիեզերքի եւ տեխնոլոգիաների Texnofest փառատոնում, ինչպես նաեւ զենիթահրթիռային համալիրներ եւ ռադարային ու վերահսկիչ կայանքներ, որոնք գտնվել են Բաքվում եւ այլ շրջաններում։