Ալթայում Տալմենտսկի շրջանի գյուղական դպրոցի ութերորդ դասարանի աշակերտն ինքնասպան է եղել: Ոստիկանությունը հնարավոր պատճառներից մեկը համարում է համակարգչային վիրուսը:

Ողբերգությունը տեղի է ունցել դեկտեմբերի 24 -ին:  Հետաքննությունը պարզել է, որ երեկոյան երեխան, տանը մենակ գտնվելով, օգտվել է նոթբուքից: Ինչ-որ պահի էկրանին հայտնված պատուհանը տեղեկացրել է ՌԴ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի մասին` «Անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերներով նյութերի պատրաստում եւ տարածում»: Էկրանին նշվել է, որ բաները հնարավոր է հեռացնել` SMS-ի միջոցով գումար փոխանցելով նշված համարին:

Երեխան մտածել է, որ ծնողներն իրեն դրա համար կարող են խիստ պատժել: Նա երկտող է գրել, որում խնդրել է ծնողներին չբարկանալ: Նա պատմել է, որ օգտվել է համացանցից, բայց մեծ պարտքի պատճառով արգելափակվել է մուտքը: Սրանից անմիջապես հետո տղային կախված են գտել տանը: Հետաքննությունը շարունակվում է,  գրում է «Պրավդան»: