Գյումրիում ընթանում է նախկին քաղաքապետ, ներկայումս քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի ամփոփիչ հանրահավաքը:

Նշենք, որ նախօրեին կայացած թեկնածուների բանավեճին Ղուկասյանը միակ թեկնածուն էր, որ չի մասնակցել:

Գյումրիում ավագանու ընտրությունները կկայանան մարտի 30-ին, այսօր քարոզարշավի վերջին օրն է: Վաղը լռության օր է:

Գյումրիի ավագանու ընտրություններում առաջադրված է 6 կուսակցություն ը 3 դաշինք: