Թուրքիայի BTK կարգավորողը տեղեկացրել է Թուրքիայում ռուսական Rutube տեսահոսթինգի արգելափակման մասին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
«rutube.ru կայքի հասանելիությունն արգելափակվել է BTK-ի 2025թ. փետրվարի 25-ի որոշմամբ»,- նշվել է հաղորդագրությունում, որը հայտնվում է տեսահոսթինգը բացել փորձելու ժամանակ։
Կայքի հասանելիությունն արգելափակվել է բջջային տարբեր օպերատորների եւ տնային ինտերնետի պրովայդերների համար, նշել է լրատվամիջոցը։
Կայքի փոխարեն օգտատերերին ցուցադրում են քաղվածքներ Թուրքիայի Քրեական օրենսգրքից՝ նախազգուշացմամբ, որ «անլեգալ մոլախաղերը կարող են օգտագործվել ահաբեկչության ֆինանսավորման համար»։





























