Փարաքարի ՏԻՄ ընտրությունների ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել 14/12 ընտրատեղամասում: Քվեախցիկում քվեարկության ժամանակ ուշագնաց է եղել երիտասարդ ընտրողը, որը քվեարկության էր գնացել մոր հետ:
Ընտրական տեղամասի նախագահ Քրիստինե Ամիրյանը NEWS.am-ի խնդրանքով պատմեց, թե ինչ է տեղի ունեցել. «Մեզ մոտ ընտրողներից մի երիտասարդ աղջիկ, որ առաջին անգամ էր ընտրում, ընտրելու ընթացքում երևի թե հուզմունքից, չեմ կարող ասել պատճառը, ուղղակի լարվածությունից ուշագնաց եղավ: Շտապօգնությունը ես եմ կանչել, մինչեւ իմ կանչելը ոստիկանության տղաներն էլ էին կանչ գրանցել: Եկան, սթափվեց, տարան:
Ուղղակի ինքը օգնության կարիք ուներ, հայրը ուզեց խցիկից խցիկ օգնել, մենք դա թույլ չտվեցինք, փաստելով, որ պետք է անպայման գրանցվի, նոր իրավունք ունենա ընտրելու:
Վատանալուց հետո արդեն գրանցվեց, հայրը օգնեց, ընտրությունը արեցին, աղջկան էլ ուշքի բերեցին շտապօգնության աշխատակիցները, դուրս եկան, առավել ոչինչ չեն կարող ասել»:
Նա նշեց, որ այս տեղամասը 1788 ընտրող ունի: այս պահի դրությամբ խախտումներ չկան, կան վստահված անձինք,











