«Հայաքվե»-ի դիտորդները դիտորդները շատ բան են արձանագրել, որի մասին ամփոփ կհայտարարենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ, իրավաբան Արմեն Պետրոսյանը:
«Հիմնական խախտումները տեղի են ունենում 31/69, 31/70 ընտրատեղամասերում, այդ մասին մենք նախօրոք ահազանգեր էլ ունեինք, կարծում եմ՝ դժվար չէ ճշտել, թե թեկնածուներից որի թաղամասում է: Հենց հիմա մենք ունենք հաղորդում տալու մասին տեղեկատվություն: Տեղի է ունեցել բաց քվերակություն, որի արդյունքում հանձնաժողովի նախագահը ոչ թե կանխել է այդ քվեարկությունը, պետք է ոչնչացներ ծրարը եւ նորը տար, այլ գցել է քվեատութի մեջ՝ ենթադրելով, թե որ քաղաքական ուժին է քվեարկել»,-ասաց նա:
Պետրոսյանը նշեց, որ խախտումները տարատեսակ են, նույն մեքենաներով մարդկանց են բերում, կուտակումներ կան ընտրատեղամասերի առաջ եւ այլն:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են տեղի ունենում։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։
Մանրամասները՝ տեսանյութում:











