Ըստ Դոնալդ Թրամփի՝ Վլադիմիր Պուտինը չի հրաժարվի Ուկրաինայում պատերազմի ավարտից, հայտնում է Fox News-ը։
«Չեմ կարծում, որ Պուտինը հետ կկանգնի հրադադարի մասին համաձայնագիր կնքելու իր մտադրության մասին իր խոսքերին», - ասել է ԱՄՆ նախագահը Air Force One օդանավում լրագրողներին։
Նա եւս մեկ անգամ հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրի կնքման հարցում։ Թրամփը նաև նշել է, որ հոգեբանական ժամկետ կա, թե երբ պետք է դադարեցվի կրակն այս հակամարտությունում։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը կրկին անդրադարձել է Պուտինի վերջին հայտարարությանը «ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր կառավարման մասին», որը փաստորեն կրկին ակնարկել է նախագահ Վլադիմիր Զելենսկու ենթադրյալ ոչ լեգիտիմության մասին։
«Ես ինչ-որ չափով հիասթափված էի: Որոշ բաներ, որոնք Պուտինը ասել է վերջին մեկ-երկու օրերին, կապված Զելենսկու հետ... նա կարծում է, որ Զելենսկին վստահելի չէ, բայց Պուտինը պետք է գործարք կնքի նրա հետ, անկախ նրանից՝ դուր է գալիս նա քեզ, թե ոչ»,- ասել է Թրամփը:
Եզրափակելով այս թեմայում՝ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ չէր ցանկանա երկրորդական մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի դեմ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն դրանք անպայման կներկայացնի Վենեսուելայի և բոլոր այն երկրների դեմ, որոնք այս ընթացքում «խաբում» են Վաշինգտոնին։





























