Բանգկոկի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի, հայտնում է Thai PBS-ը։
Մարտի 28-ին Մյանմարում մի քանի հզոր երկրաշարժ է գրանցվել, որոնցից մեկի ուժգնությունը կազմել է 8,2 մագնիտուդ։ Հետցնցումներ են զգացվել Թաիլանդում, Չինաստանում և Վիետնամում։ Բանգկոկում ցնցումների հետևանքով փլուզվել է կառուցվող բազմահարկ շենք: Թաիլանդում արտակարգ դրությունը վերացվել է միայն ապրիլի 1-ին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Չաթուչակ թաղամասում Ազգային աուդիտի գրասենյակի շենքի փլուզման հետեւանքով 15 մարդ է զոհվել։ Վերջին չորս օրերի ընթացքում նրանց մարմինները դուրս են բերվել փլատակների տակից։ Եվս 72 մարդ անհետ կորած է համարվում։
Bangkok Post-ը նախօրեին հայտնել էր, որ Թաիլանդը հետաքննություն կանցկացնի շենքի ավերման վերաբերյալ:
30-հարկանի շենքը, որը կառուցվել է չինական-թաիլանդական կոնսորցիումի կողմից, որը գլխավորում է Italian-Thai Development-ը և China Railway No.10 Engineering Group-ը, փլուզվել է, չնայած նրան, որ հայտարարվել է սեյսմակայուն մինչև 7,8 բալ: Գույքի արժեքը կազմել է 61,4 մլն դոլար։





























