Բաքվում չինական պատվիրակությունը քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տարածման և զարգացման հարցը և չի քննարկել կամ բարձրաձայնել «Զանգեզուրի միջանցքի» հարցը համաժողովում («Ադրբեջան-Չինաստան ռազմավարական գործընկերություն. «համագործակցության համախմբում և խթանում գլոբալ հարավում» թեմայով-խմբ): Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինգը։
«Եվ եթե լրատվամիջոցներում կան տեղեկություններ Չինաստանի դիրքորոշման վերաբերյալ, ապա այդ հայտարարությունները կարող են կեղծ լինել»,- վստահեցրեl 1 նա։ Դիվանագետը պարզաբանել է, որ չինական կողմը հավատարիմ է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքին։ Չեն Մինգը հավելել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Չինաստանի բարեկամ գործընկերներն են, և Պեկինը կարծում է, որ կողմերը պետք է փորձեն լուծել տարաձայնությունները քաղաքական երկխոսության և դիվանագիտության միջոցով։
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որը մենք խթանում ենք, այդ թվում՝ Հարավային Կովկասում, շատ կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Միևնույն ժամանակ, Չինաստանը հարգում է զարգացման այն ուղին, որն ընտրում է տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր։
Չինական կողմը չի միջամտելու երկրների ներքին գործերին, և որպես Հայաստանի բարեկամ գործընկեր մենք շահագրգռված ենք շարունակել խորացնել համագործակցությունը»,- ընդգծել է Չեն Մինգը։





























