Բրիտանացի գիտնականներն ավարտել են հիպերձայնային շարժական կայանքի փորձարկումը, որը հնարավոր է դարձել Մեծ Բրիտանիայի կառավարության, արդյունաբերության և ԱՄՆ կառավարության սերտ համագործակցության շնորհիվ: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Հաղորդման համաձայն, այս շարժական կայանքը կօգտագործվի հիպերձայնային թևավոր հրթիռի առաջադեմ կոնցեպտ ստեղծելու համար։
Նշվում է, որ մի քանի հիպերձայնային արագությամբ 233 փորձարկում է իրականացվել, ինչը մեծ առաջընթաց է Մեծ Բրիտանիայի պաշտպանական ներուժի զարգացման գործում։
Այս ուսումնասիրությունները նպատակ ունեն աջակցել հիպերձայնային զենքի տեխնոլոգիաների ստեղծմանը մինչև 2030 թվականը:
Սա պետք է Միացյալ Թագավորության ապագա զինված ուժերի համար օպերատիվ առավելությունների տրանսֆորմացիոն ներուժ ապահովի:
Այս լայնածավալ փորձարկումները Մեծ Բրիտանիայի հիպերձայնային զենքի ստեղծման ծրագրի մի մասն էին և իրականացվել են վեց շաբաթվա ընթացքում իրական ժամանակում տվյալների վերլուծությամբ՝ կառուցվածքի ասպեկտները կատարելագործելու և շարժիչի բնութագրերը բարելավելու համար:
Փորձարկման ընթացքում ուսումնասիրվել են կառուցվածքի մի քանի տարբերակներ, ինչը ապահովել է շարժական կայանքի պատրաստ լինելը կառուցվածքի հետագա կատարելագործմանը:





























