Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահրած ֆոնդային շուկայի մրրկային վիճակը չի խնայել նույնիսկ խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններին: ամենածանր հարվածներից մեկն իրչ վրա ընդունեց Apple րնկերությունը. ապրիլի սկզբից նրա բաժնետոմսերն էժանացել են՝ 200 եվրոյից հասնելով 165 եվրոյի, մինչդեռ նրա շուկայական կապիտալացումը դեռ գերազանցում է 300 միլիարդ եվրոն։
Պատճառն այն է, որ ապրանքանիշն իր սմարթֆոնների մեծ մասն արտադրում է Չինաստանում, իսկ Չինաստանը ամենաշատն է տուժել Թրամփի սակագներից. մաքսատուրքերը կազմում են 54%: Վիետնամն ու Հնդկաստանը նույնպես մեծ հարված են ստացել նոր սակագներից։
Որոշ վերլուծաբանների գնահատմամբ՝ iPhone-ի գները կբարձրանան 43%-ով, եթե Apple-ը որոշի հավելյալ ծախսերը դնել սպառողների ուսերին։ Այդ դեպքում iPhone 16 Pro Max-ը մանրածախ գներով 1599 ԱՄՆ դոլարի փոխարեն կարժենա գրեթե 2300 դոլար, գրում է Bild-ը։ Ստանդարտ մոդելի գինը 799 դոլարից կբարձրանա 1142 դոլարի:
Ըստ հաշվարկների՝ Apple-ը միաժամանակ 39%-42% կբարձրացնի iPad-ի, Mac-ի և AirPods-ի գները։ Եթե մաքսատուրքերը պահպանվեն, Apple-ի կորուստները կարող են հասնել 40 միլիարդ դոլարի. այլ գնահատականներով այն կարող է կազմել տարեկան 8,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ներդրողներին նման նորություններ չեն գրավում՝ Թրամփի սակագների մասին հայտարարությունից անմիջապես հետո Apple-ը կորցրեց իր շուկայական արժեքի մեկ հինգերորդը։
Ընդսմին, վատ նորությունները Apple-ի համար դեռ չեն ավարտվել: ԵՄ-ն ներկայում քննարկում է ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ հնարավոր պատասխան միջոցները, որոնք կարող են առաջին հերթին ազդել ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների վրա:





























