Մոսկվայում ապրիլի 7-ին տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանում հավատարմագրված մի շարք եվրասիական երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Լավրովը սկզբունքայյին գնահատականներ է տվել Եվրասիայի տարբեր հատվածներում անվտանգության իրավիճակին։ Նա արձանագրել  է Եվրատլանտյան անվտանգության հայեցակարգի ճգնաժամը, ուշադրություն հրավիրել  ՆԱՏՕ-ի երկրների վտանգավոր գործողությունների վրա՝ ուղղված Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, պայթյունավտանգ իրավիճակին Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայունությանը սպառնացող ռիսկերին։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում մայրցամաքի բոլոր պետությունների և նրանց ասոցիացիաների մասնակցությամբ Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետություն ստեղծելու Պուտինի առաջադրած նախաձեռնության իրականացմանն առնչվող հարցերի շուրջ։

Քննարկման ընթացքում ընդգծվել է եվրասիական տարածքում կայունության ապահովման, անբաժանելի անվտանգության սկզբունքի գործնական կիրառման և եվրասիական խնդիրների լուծման համար եվրասիական պետությունների առաջնային պատասխանատվության ապահովման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։