Ամերիկյան Apple կորպորացիան պատվիրել է չարտերային չվերթ՝ Հնդկաստանից ԱՄՆ 600 տոննա iPhone փոխադրելու համար, հինգշաբթի հաղորդում է չինական Cailian գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Apple-ի տեխնոլոգիական հսկան չվերթ է վարձել՝ Հնդկաստանից Միացյալ Նահանգներ 600 տոննա iPhone կամ մոտ 1,5 միլիոն միավոր առաքելու այն բանից հետո, երբ ընկերությունը մեծացրել է արտադրությունը երկրում՝ փորձելով հաղթահարել (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի մաքսատուրքերը», - ասել են գործակալության աղբյուրները:
Այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Ավելի վաղ Times of India-ն, վկայակոչելով հնդիկ բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել էր, որ Apple-ը մարտի վերջին շաբաթվա ընթացքում Հնդկաստանից ԱՄՆ է ուղարկել հինգ ինքնաթիռ՝ iPhone-ներով և այլ ապրանքներով:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը կարող են հանգեցնել iPhone-ի գների 43 տոկոս աճի։ Դրա պատճառ կարող է լինել Թրամփի կողմից սահմանված 54 տոկոս մաքսատուրքը Չինաստանից ԱՄՆ-ի ներմուծման համար, որտեղ արտադրվում են Apple սարքերի մեծ մասը։





























