2011 թվականը դարձավ 21-րդ դարի ամենադինամիկ տարին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասել է փորձագետ, Արտաքին քաղաքականության Գերմանական միության Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հետազոտական ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը:
«2011 թվականը պատմության մեջ մտավ որպես փոփոխությունների տարի: Նախ այն նշանավորվեց ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աղետով: Ապա ուշադրությունը իր վրա բեւեռեց «արաբական գարուն» երեւույթը: 2011-ին բուռն իրադարձությունների հետ զուգահեռ արաբական աշխարհում գործնականում զրոյի հավասարեցվեց միջազգային ահաբեկչությունը: Հիշենք, լսել ենք արդյո՞ք «Ալ-Քաիդայի» մասին այս տարում: Ոչինչ, բացի նրանից, որ սպանել են բեն Լադենին»,- թվարկել է քաղաքագետը:
Եվրամիության համար, ըստ քաղաքագետի, 2011-ն ընդհանրապես ճակատագրական էր: «Այս 12 ամիսները ծայրահեղ էին: Եվրագոտին փրկվեց ձախողումից, Գերմանիան եւ Ֆրանսիան բոլոր ուժերը ներդրեցին խարխլված հավասարակշռությունը պահպանելու համար: Այլապես ԵՄ-ն կդադարեր գոյություն ունենալուց»,- ասել է քաղաքագետը:
Խոսելով Ռուսաստանի մասին` Ռարը նշել է, թե «իրադարձություններն այդ խոշոր երկրում ցույց տվեցին, որ ուժեղ բողոքական տրամադրություններ կան: Երկրում միջին խավ ձեւավորվել, որն այլեւս չի վախենում իշխանություններից եւ չի ցանկանում, որ իր փոխարեն ամեն ինչ որոշի մի կուսակցությունը»:
Ալեքսանդր Ռարը չի հավատում Սանտա-Կլաուսին, սակայն հավատում է սբ. Նիկոլային: «Սանտա-Կլաուսը շատ կարեւոր խորհրդանիշ է երեխաների համար»,- ասել է Ռարը` Սանտա-Կլաուսից խնդրելով առողջություն:



























