Զանգեզուրի միջանցքը կարող է դիտվել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում վստահության ամրապնդման կարեւոր միջոց: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով Անթալիայի Դիվանագիտական համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը։ Նա տեղեկացրել է, որ «այս միջանցքը պաշտոնական Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացի տարրերից մեկն է», հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այսպիսով, Բաքուն հերթական անգամ ցանկություն է հայտնել ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխանության դեմ, քանի որ խոսում է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք ձեռք բերելու ցանկության մասին, ինչին դեմ է պաշտոնական Երեւանը։




























