Ճապոնիայի հակամենաշնորհային մարմինը երեքշաբթի պարտավորեցրել է ամերիկյան տեխնոլոգիական հսկա Google-ին «դադարեցնել անարդար ճնշում գործադրել սմարթֆոն արտադրողների վրա՝ նախապես տեղադրելով իր որոնման հավելվածը հակամենաշնորհային օրենքների խախտմամբ», հաղորդել է Kyodo-ն:

Ճապոնիայի բարեխիղճ առեւտրի հանձնաժողովը տեխնոլոգիական հսկայի դեմ իր առաջին կարգադրությունում նշել է, որ Google-ը, որն առցանց որոնման շուկայում գերիշխող մասնաբաժին ունի, անարդարացիորեն խոչընդոտել է մրցակցությանը:

Հանձնաժողովի տվյալներով՝ դեռ 2020թ. հուլիսին Google-ը վեց սմարթֆոն արտադրողներից պահանջել է օգտագործել իր Android օպերացիոն համակարգը՝ նախապես տեղադրել Google հավելվածները, ներառյալ Chrome բրաուզերը, եւ դրանք տեղադրել հիմնական էկրանի որոշակի վայրերում՝ որպես Google Play Store մուտք ապահովելու պայման:

Այդ պայմանագրերը տարածվում էին Ճապոնիայում վաճառվող Android սարքերի առնվազն 80 տոկոսի վրա: Google-ը նաեւ գործարքներ է կնքել չորս արտադրողների եւ մեկ օպերատորի հետ՝ գովազդից ստացված եկամուտը կիսելու համար՝ մրցակից ընկերությունների հավելվածներն իրենց սարքերում նախապես չտեղադրելու դիմաց: