Միացյալ Նահանգները խիստ պատասխան է տվել Իրանի սպառնալիքներին: Ամերիկյան ռազմածովային ուժերի հրամանատարությունը Բահրեյնում հայտարարել է, որ թույլ չի տա Թեհրանին դադարեցնել առեւտրային նավագնացությունը, գրում է vesti.ru-ն:
Հիշեցնենք, Իրանը սպառնացել է շրջափակել Մերձավոր Արեւելքի հիմնական տրանսպորտային ուղիներից մեկը` Օրմուզի նեղուցը, եթե երկրի դեմ տնտեսական պատժամիջոցները խստացվեն: Նեղուցով է անցնում աշխարհի նավթամատակարարման ծավալների մեկ երրորդը: Միաժամանակ, Իրանը նեղուցում զորավարժանքներ է սկսել:
The Daily Beast-ի տեղեկացմամբ` ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները եւ Իսրայելը բանակցություններ են վարում Իրանի վրա հարձակվելու վերաբերյալ:
Թերթի համաձայն` Պանետայի հայտարարությունը Իրանի դեմ միջուկային գործողություններ սկսելու աղետալի հետեւանքների մասին, զայրացրել է Իսրայելի ղեկավարությանը, որն անմիջապես Վաշինգտոնում իր դեսպան Միխայել Օրենի միջոցով բողոքի գրություն է ուղարկել Սպիտակ տուն: ԱՄՆ-ն պատասխանել է նամակին` նշելով. «Վաշինգտոնն իր համար սեփական «կարմիր գծեր» է սահմանել, որոնք եթե Թեհրանը հատի, պատերազմ կսկսվի»:
Այժմ կողմերը բանակցում են, թե ինչը կարող է հարձակման պատճառ հանդիսանալ:
Բացի այդ, իսրայելական եւ ԱՄՆ ներկայացուցիչներին քաջ հայտնի է իրանական միջուկային ծրագրերի զգալի առաջընթացի մասին, գրում է Lenta.ru-ն:




























