Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկխոսությունը կարևոր է համարում։

Դրա մասին նա հայտարարել է Ֆրանսիայի Լը Բուրժե օդանավակայանում լրագրողների հետ զրույցում։

«Երեքուկես տարի մենք չենք շփվել ռուսական [կողմի] հետ։ Կարծում եմ, որ կարևոր է, որ [Ռուսաստանի հետ] երկխոսություն տեղի ունեցավ», - ընդգծել է նա։