Բռնի տեղահանումից հետո մենք մինչև այսօր իշխանության ներկայացուցիչների հետ որևէ առնչություն չունենք. եթե դուք դա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Ես գտնում եմ՝ մեզ հետ պետք է հաշվի նստել: Բոլոր խնդիրները՝ սոցիալական, ունեն իրենց լուծումները, և մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակներում նաև աջակցել Հայաստանի կառավարության։ Այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար է, սա անթույլատրելի է»,-նշեց Ս. Շահրամանյանը։
Կոնկրետ հարցին՝ ձեր նկատմամբ կոնկրետ ճնշում կա՞, Արցախի նախագահը պատասխանեց. «Ոչ, ես չեմ զգում այդ ճնշումները»։











