Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել բանակցությունների և ողջունում է ԱՄՆ-ի, Չինաստանի և այլ երկրների ցանկությունը՝ Ուկրաինայում հակամարտությունը արդարացի լուծելու համար։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք, մեր հերթին, միշտ պատրաստ ենք եղել դրանց (բանակցություններին) և ամեն կերպ ողջունում ենք ամերիկյան կողմի, նախագահ [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի, մեր չինացի ընկերների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահի [Սի Ցզինպինի], ԲՐԻԿՍ երկրների, ուկրաինական ճգնաժամի արդար, խաղաղ կարգավորման բոլոր կողմնակիցների ցանկությունը»,- ասել է նա։











