Անցյալ ամիս վերահսկվող դաշտային փորձարկման ժամանակ չինացի գիտնականները հաջողությամբ գործարկել են ջրածնի վրա հիմնված պայթուցիկ սարքը՝ ավերիչ քիմիական շղթայական ռեակցիաներ առաջացնելով՝ առանց որևէ միջուկային նյութ օգտագործելու, հաղորդում է South China Morning Post-ը:

2 կգ-անոց ռումբը հրե գունդ է առաջացրել, որի ջերմաստիճանը երկուսից ավելի վայրկյանների ընթացքում գերազանցել է ըստ Ցելսիուսի 1000 աստիճանը․ 15 անգամ ավելի երկար, քան տրոտիլային համարժեքի պայթյունի դեպքում, առանց միջուկային որևէ նյութ օգտագործելու, ասվում է հաղորդման մեջ:

Չինաստանի պետական ​​նավաշինական կորպորացիայի (CSSC) 705 հետազոտական ​​ինստիտուտի ստեղծած սարքում ջրածնի պահպանման համար մագնեզիումի հիմքով պինդմարմնային նյութ է օգտագործվում:

Այս նյութը արծաթափայլ փոշի է, որը հայտնի է որպես մագնեզիումի հիդրիդ և զգալիորեն ավելի շատ ջրածին է կուտակում, քան ճնշման տակ գտնվող պահեստարանը:

Սկզբնապես այն ստեղծվել էր էլեկտրացանցերի հետ չկապված շրջաններ գազ մատակարարելու համար, որտեղ այն կարող էր վառելիքային օբյեկտներն ապահովել մաքուր էլեկտրաէներգիայով և ջերմությամբ:

Սովորական պայթուցիկ նյութերով ակտիվացնելիս մագնեզիումի հիդրիդը ենթարկվում էր արագ ջերմային քայքայման՝ արտազատելով գազանման ջրածին, որը բռնկվում էր, հայտնել են գիտնականները: