Բացառիկ ազնիվ քայլ է կատարել ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակիչ Միտչ Գիլբերտը, ով Լոս Անջելեսի օդանավակայանում փողով ծրարներ է գտել եւ դրանք վերադարձրել տիրոջը:

Գիլբերտն այս տարվա դեկտեմբերին օդանավակայանի հսկիչ-անցակետից ոչ հեռու երկու ծրար է նկատել, երբ ինքն ու կինն արդեն պատրաստվում էին վայրէջքի գնալ: Զույգը կես ժամ սպասել է` տիրոջը գտնելու հույսով, սակայն նկատելով, որ ուշանում են թռիչքից, մեկնել են Կոլորադո: Ծրարների վրա եղել է Caesar`s Palace կազինոյի լոգոտիպը:

Գիլբերտը միայն տանն է հաշվել թղթադրամները,  ծրարներում եղել է 10 հազար դոլար, յուրաքանչյուրում` հինգ հազարական դոլար:

Այնուհետեւ Գիլբերտը օդանավակայանի աշխատակիցների միջոցով փորձել է  ճշտել, թե ով է կորցրել կլորիկ գումարը: Ի վերջո, պարզվել է, որ գումարը կորցրել է ոմն Իգնասիո Մարկեսը, ով  դրանք շահել է Caesar`s Palace կազինոյում, սակայն շտապելիս` այդպես էլ մոռացել է օդանավակայանում: Պրն Գիլբերտը տեղեկանալով այդ մասին` ողջ գումարը փոխանցել է նրա հաշվին` Ծննդյան տոներից երկու օր առաջ:

Մարկեսը պնդել է,  որ Գիլբերտը որպես պարգեւ իրեն պահի հազար դոլար: Պատմության հերոսն իր քայլը բացատրել է նրանով, թե ցանկացել է  իր օրինակով երեխաներին  ցույց տալ ինչպես պետք է վարվել նման դեպքերում, հաղորդում է NEWSru.com-ը: