Վաշինգտոնում հակամենաշնորհային դատավարության շրջանակում լսումներ են սկսվել որոնողական համակարգերի շուկայում Google-ի գերակայության առնչությամբ: ԱՄՆ արդարադատության նախարարության փաստաբան Դեյվիդ Դալքվիսթը որոշել է, որ դատարանը պետք է պարտադրի ընկերությանը վաճառել Chrome բրաուզերը և խզել համաձայնագրերը, ըստ որոնց որոնողական համակարգը նախապես տեղադրված է սմարթֆոններում և համակարգիչներում։ Լսումները կտևեն երեք շաբաթ։

Google-ի իրավաբաններն ընդգծել են, որ ընկերությունը պատրաստ է «մեղմել» համաձայնագրերը Apple-ի և այլ ընկերությունների հետ, որպեսզի մրցակից որոնողական համակարգերը կարողանան ավելի լավ տեղակայվել շարժական սարքերում, հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Google-ը, սակայն, դեմ է կառավարության առաջարկների մեծ մասին՝ հայտարարելով, որ դրանք ապագա նորարարությունների համար լուրջ խոչընդոտներ կստեղծեն:

Դատական գործը ստացել է «տասնամյակի դատավարություն» անավանումը, քանի որ երկար ժամանակ ի վեր սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ կարգավորիչները մեղադրում են ընկերությանն անօրինական մենաշնորհ ստեղծելու մեջ և փորձում կոնկրետ հետևանքների հասնել։