Կարծում եմ, որ առաջիկայում մենք կքննարկենք եւ որոշում կկայացնենք ԱՊՀ III խաղերին հայ մարզիկների մասնակցության վերաբերյալ։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշել է, որ մասնակցությունը կախված է տարբեր գործոններից, այդ թվում՝ անվտանգության միջոցներից։ «Կարծում եմ՝ որոշումները պետք է կայացվեն համապարփակ տեղեկատվության առկայության դեպքում»,- նշել է նախարարը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է մասնակցելու ԱՊՀ III խաղերին։ Հատկանշական է, որ միջոցառումը կանցկացվի Ադրբեջանի վեց քաղաքներում, ինչպես նաեւ օկուպացված Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում։











