Ռուսաստանը և Իրանը նպատակ ունեն վերացնել երկրների միջև առևտրային արգելքները և ավելացնել առևտրաշրջանառությունը, ինչը կնպաստի արդեն կնքված համաձայնագրերի իրականացումը, ռուս-իրանական առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադը։
Նա նշել է, որ դրան կնպաստի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների մասին համաձայնագրի մոտ ապագայում Իրանի խորհրդարանի կողմից վավերացումը։
«Իրանի և Ռուսաստանի միջև հունվարին ստորագրված ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը փոխեց մեր հարաբերությունների պատկերը։ Այս համաձայնագիրը համագործակցության ճանապարհ կհարթի և ճանապարհ կբացի մեր երկրների միջև փոխգործակցության համար բոլոր՝ քաղաքական, զբոսաշրջության, գիտության, անվտանգության և կրթության ոլորտներում։ Համաձայնագրի ընդունման գործընթացը մեր խորհրդարանում ընթացքի մեջ է, և մենք շուտով կտեսնենք, որ այն կընդունվի»,-նշեց նախարարը։




























