Պակիստանի Քվետտա քաղաքում նախկին դաշնային նախարարի որդու տան մոտ ականապատված մեքենա է պայթել, միջադեպի արդյունքում զոհվել է առնվազն 15 մարդ, եւս 40-ը վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է NEWSru.co.il-ը, ահաբեկչության համար դեռ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել: Անվտանգության ծառայությունները պայթյունից որոշ ժամանակ անց վնասազերծել են մեկ այլ ինքնաշեն սարք:
Քվետտան Պակիստանի Բելուջիստան նահանգի մայրաքաղաքն է եւ ամենախոշոր քաղաքը: Վերջին տարիներին տարածաշրջանում բռնությունների աճ է նկատվում` կապված սուննիների եւ շիաների համակարտության հետ: BBC Russian-ը հաղորդում է, որ ապստամբներն էլ ինքնավարություն են պահանջում Իսլամաբադից:




























