Ռուսաստանի ազդեցությունից ազատվելը, սահմանային պաշտպանության հետ կապված որոշումներ կայացնելը սկզբունքային որոշումներ են: Այսօր՝ ապրիլի 28-ին, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը:

«Իրապես ուրախ եմ, որ որդեգրել եք փիլիսոփայական մոտեցում, որ բարեփոխումները հայ ժողովրդի կյանքը լավարկում են, բարեփոխումներ, որոնք արվում են էլ ավելի լավացնելու հայ ժողովրդի կյանքը: Հետեւաբար այս բարեփոխումների առումով շատ լավ խթան կարող է լինել Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելը: Սկզբունքային որոշումներ եւ ընտրություն է ռուսական ազդեցությունից ազատվելը, սահմանային պաշտպանության հետ կապված որոշումներ կայացնելը: Գիտակցված ընտրություն է նաեւ էլ ավելի սերտացնել հարաբերությունները Եվրոպայի հետ: Պարոն վարչապետը նաեւ նկարագրեց, որ սա շատ տարածված աջակցություն է վայելում հայ ժողովրդի շրջանակներում»,- ասաց Միխալը: