Չինաստանի ազգային ավտոարտադրության խորհրդանիշ Hongqi (Հոնցի) բրենդը Հայաստանում է: Ավտոմոբիլային այս հսկայի պաշտոնական ներկայացուցիչ է դարձել E-auto ընկերությունը՝ իր վաճառքի և սպասարկման ավտոսրահի դռները բացելով Երևանի Դավիթ Բեկ 138/4 հասցեում:

Hongqi մեքենաները, որոնք Չինաստանում ի սկզբանե նախատեսված էին երկրի ղեկավարների և ազգային կարևոր միջոցառումների համար՝ դառնալով շքեղության և որակի խորհրդանիշ, այսօր հասանելի են նաև հայ գնորդին:

Photo (9).JPG (1.98 MB)

Photo (23).jpg (25.28 MB)

Image4.jpg (40.53 MB)

«Ուրախ ենք Հայաստան բերելու Չինաստանում ամենամեծ պահանջարկ ունեցող ավտոմոբիլային բրենդներից մեկը և մեր հաճախորդներին առաջարկելու բիզնես և լյուքս դասի մեքենաներ՝ հասանելի գնով: Մեր գնորդները կվարեն նորարական լուծումներով հագեցած որակյալ մեքենաներ, միաժամանակ խնայելով միջոցներ և դրական ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա»,-նշում է E-auto ընկերության համահիմնադիր և տնօրեն Գևորգ Աղաջանյանը։

Hongqi էլեկտրամոբիլներն աչքի են ընկնում չինական մշակույթից ոգեշնչված յուրահատուկ դիզայնով, իսկ որակյալ հարդարանքը և ժամանակակից ինտերիերը խոստանում են երթևեկությունը դարձնել էլ ավելի հաճելի: Մեքենաներն առանձնանում են նաև հզոր մարտկոցներով, ինչը էլեկտրամոբիլի համար մեծ առավելություն է։

Photo (8).JPG (2.21 MB)

Photo (7).JPG (2.28 MB)

Photo (10).JPG (2.03 MB)

«Hongqi-ն իր հիմնադրումից՝ 1958 թվականից ի վեր մարմնավորում է Չինաստանի ավտոարդյունաբերության ձգտումները, նորարարությունն ու վճռականությունը։ Այն պարզապես ավտոմոբիլային բրենդ չէ, այն Չինաստանի բարձր տեխնոլոգիական արտադրության խորհրդանիշն է։ Այսօր մենք հպարտ ենք, որ E-auto-ի հետ համագործակցության շնորհիվ գտնվում ենք Հայաստանում՝ մի երկրում, որն ունի հարուստ մշակութային ժառանգություն, զարգացման մեծ ձգտում և տեխնոլոգիական ապագայի տեսլական, ինչը համահունչ է մեր բրենդի արժեքներին։ Մեզ համար մեծ պատիվ է Hongqi-ի ղեկին այս ճանապարհորդությունը միասին սկսելն ու հայ վարորդներին բացառիկ փորձառություն ընձեռելը»,-ասում է Կենտրոնական Ասիայում Hongqi-ի գլխավոր տնօրեն Ջան Վեյը։

Image3.JPG (1.87 MB)

Photo (19).jpg (43.48 MB)

E-auto-ում ներկայացված են Hongqi E-QM5, Hongqi EH7, Hongqi EHS7 և Hongqi E-HS9 մոդելները, իսկ առաջիկայում տեսականին կհամալրվի նաև հիբրիդային մեքենաներով: Էլեկտրամոբլիները հագեցած են Apple Carplay և Android auto մուլտիմեդիա համակարգերով, որոնք թվային էլ ավելի լայն հնարավորություններ են ընձեռում վարորդներին: Մեքենաները հասանելի են սկսած ընդամենը 8․700․000 դրամից։ Էլեկտրամոբիլների համար տրամադրվում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։ Բոլոր մեքենաները լիովին համապատասխանում են Եվրոպական միության ստանդարտներին և տեխնիկական պահանջներին, ինչի մասին հավաստում են COC (European Certificate of Conformity) վկայագրերը։

Photo (12).jpg (30.87 MB)

Photo (14).jpg (30.58 MB)

Հավելենք, որ E-auto-ն էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման ծառայություններ է մատուցում ոչ միայն իր հաճախորդներին, այլև Hongqi-ի բոլոր վարորդներին՝ նրանց տրամադրելով իրականացված աշխատանքների պաշտոնական երաշխիք: