Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային լրագրողներին հայտնել է, որ շաբաթ օրը Հռոմում նախատեսված Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունները հետաձգվել են օմանցի միջնորդների առաջարկով՝ հավելելով, որ նոր ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ, հաղորդում է Mehr-ը։
Բաղային հավելել է, որ բանակցությունների նոր ամսաթիվը ավելի ուշ կհայտարարվի։
Այսօր բանակցությունների նախորդ փուլերի միջնորդությամբ հանդես եկած Օմանի արտգործնախարար Բադր Ալբուսաիդին ևս հաստատել է բանակցությունների հետաձգման մասին տեղեկությունը։
«Տեխնիկական պատճառներով մենք հետաձգում ենք Իրանի և Միացյալ Նահանգների միջև հանդիպումը, որը նախապես նշանակվել էր շաբաթ օրը՝ մայիսի 3-ին։ Նոր ամսաթվերը կհայտարարվեն փոխադարձ համաձայնությամբ»,-նշել է նա։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև շաբաթ օրը նախատեսված անուղղակի բանակցությունները, ինչպես նաև Իրանի և E3-ի միջև ուրբաթ օրը անցկացվելիք հանդիպումը կհետաձգվեն մինչև հաջորդ շաբաթ։





























