Բանգկոկում կառուցվող գլխավոր աուդիտորի գրասենյակի շենքի փլուզման պատճառ դարձած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 74-ի, հայտնել է քաղաքային վարչությունը։
Փրկարարական ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները, 30-հարկանի շենքի փլատակների տակ 20 անհետ կորած կա։ Աղետների կառավարման և վերացման վարչության տնօրեն Սուրիյաչայ Ռավիվանը հայտարարել է, որ փրկարարները փորձում են դուրս բերել հայտնաբերված 10 զոհված շինարարների մարմինները, որոնց մուտքը սահմանափակված է երկաթբետոնե սալիկներով։
Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել 8.2 մագնիտուդով երկրաշարժ։ Հանրապետությունում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3,8 հազարի։ Թաիլանդը նույնպես տուժել է երկրաշարժից, ուժեղ ցնցումները զգացվել են Բանգկոկում և նրա շրջակայքում, ինչպես նաև թագավորության հյուսիսային, հյուսիսարևելյան, կենտրոնական և հարավային շրջաններում: Գլխավոր աուդիտորի գրասենյակը Բանգկոկի միակ շենքն է, որը չի դիմակայել տարերքին և փլուզվել է։




























