TikTok սոցիալական ցանցը քննարկում է Ֆինլանդիայում 1 միլիարդ եվրո արժողությամբ տվյալների կենտրոնի կառուցման հնարավորությունը։ Դրա մասին հայտարարել է երկրի տնտեսական հարցերի գծով նախարար Վիլե Ռյուդմանը։

«Նրանք [TikTok-ը] կապ հաստատեցին ինձ հետ միայն երկուշաբթի՝ տեղեկացնելու համար իրենց մտադրության  մասին։ Դա ինձ համար լիակատար անակնկալ էր»,- ըստ Yle հանրային հեռարձակողի՝ հայտարարել է նախարարը։

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ TikTok-ի անվտանգության առնչությամբ հիմնավոր մտահոգություններ կան։ «Հատկանշական է, որ այս հավելվածի տեղադրումն արգելված է, օրինակ, [Ֆինլանդիայի] խորհրդարանի կամ կառավարության սարքերի վրա՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,-հավելել է նա։