Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) 2011թ. ազգային հավաքականների լավագույն մարզիչ է ճանաչել Ուրուգվայի հավաքականի մարզիչ Օսկար Տաբարեսին: Նրա գլխավորությամբ ուրուգվայցիները նվաճեցին Ամերիկայի գավաթը: Այդ հաղթանակի շնորհիվ Տաբարեսն առաջ է անցել իսպանացի Վիսենտե դել Բոսկեից, գերմանացի Իոահիմ Լյոֆից, հոլանդացի Բերտ վան Մարվեյկից եւ Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալբերտո Ձակերոնիից: Տաբարեսն Ուրուգվայի հավաքականը գլխավորում է 2006-ից: