Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը հայտարարել է, որ ամբողջովին վերանայել է մոտեցումները կյանքի նկատմամբ եւ այժմ միայն ցանկանում է լինել լավ հայր:

«Նախկինում ես իկական ապուշ, խելագար սրիկա էի: Ես կարծում էի, թե ամբողջ աշխարհի թագավորն եմ: Չի լինի մի բռնցքամարտիկ, որ ինձնից շատ հաբեր ընդունի: Ես երբեք հույս չեմ ունեցել, որ կապրեմ մինչեւ 30 տարեկան: Ես ուրախ եմ, որ այժմ ողջ եմ: Բռնցքամարտն ինձ դարձրել էր խելագար»,- Թայսոնի խոսքը մեջբերում է Spiegel-ը:

45-ամյա Թայսոնը հայտարարել է, որ այժմ ալկոհոլ չի օգտագործում, չի ծխում, թմրանյութեր չի ընդունում, դարձել է բուսակեր. ոչ մի միս, կաթնամթերք, ձու: Թայսոնը սնվում է չամիչով, լոլիկի ապուրով եւ խմում է թեյ, հաղորդում է Championat.com-ը: