Եգիպտոսում հունվարի 2-ին շարունակվել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը: Դատապարտյալների աթոռին են Ալի եւ Համալ Մուբարաքները, ՆԳՆ-ի նախկին ղեկավար Հաբին ալ-Ադլին եւ նրա վեց տեղակալները:
83-ամյա Մուբարաքին դատարան են տեղափոխել ուղղաթիռի միջոցով` Միջազգային բժշկական կենտրոնի հիվանդանոցից, հաղորդում է ՆՏՎ-ն:
Հիշեցնենք, որ Կահիրեում դեկտեմբերի 28-ին` եռամսյա ընդմիջումից հետո, վերսկսվել է նրանց դատավարությունը: Նրանց մեղադրում են 2011-ի սկզբին ժողովրդական զանգվածային խռովությունների ընթացքում ցուցարարներին գնդակահարելու, ինչպես նաեւ մի շարք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ:
Ալ-Ադլիի իրավաբանները հայտարարել են, որ ոստիկանության եւ ցուցարաների բախումներին մասնակից են երրորդ անձինք, բոլոր անկարգությունները ծրագրվել եւ կազմակերպվել են միեւնույն տեխնոլոգիայով: Եւ դա վկայում է նախկին պետական ծառայողների անմեղության մասին:
Ոստիկանության կողմից տուժածների իրավաբանները պահանջում են լսումներից հեռացնել Քուվեյթից ժամանած օտարերկրյա դիտորդներին, ովքեր ներկայումս պաշտպանում են Հոսնի Մուբարաքի շահերը:




























