Գերմանիայի ոստիկանությունը թույլ չի տվել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին ելույթ ունենալ Բեռլինի Անվտանգության քաղաքականության դաշնային ակադեմիայում՝ կասկածելի, ապօրինի կայանված մեքենայի պատճառով անվտանգության նկատառումներով։ Այս մասին հայտնել է ֆիննական Yle հանրային հեռարձակողը։
Նրա տեղեկացմամբ՝ Վալտոնենն արդեն ակադեմիայի շենքի մոտ էր, որտեղ նրան սպասում էին անվտանգության քաղաքականության ոլորտի մոտ հարյուր փորձագետներ, երբ նրան ասել են, որ միջոցառումը չեղյալ է հայտարարվել։
Ներկայում գերմանական իրավապահ մարմինները պարզում են, թե արդյոք սպառնալիքն իրական էր։




























