Մախաչկալայում մեքենայի վարորդը կրակ է բացել ոստիկանների վրա, հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Մախաչկալայում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երեք ոստիկան, ՏԱՍՍ-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Յոթ մարդ վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց և գտնվում են ծանր վիճակում։ Ավելի ուշ պարզվել է, որ տուժածներից մեկը մահացել է։
Երկու հարձակվողները լիկվիդացվել են։




























