Ավստրալիական Incat ընկերությունը կատարել է իր խոստումը՝ կառուցել աշխարհի ամենամեծ մարտկոցով աշխատող ուղևորատար նավը՝ այն ջուրն իջեցնելով իր Հոբարթի նավաշինարանից, հաղորդում է Naked Science-ը։ Նավը 130 մետր երկարություն ունի և աշխատում է մարտկոցներից ստացված էլեկտրաէներգիայով։ Մարտկոցների ընդհանուր զանգվածը 250 տոննա է, իսկ դրանց հզորությունը գերազանցում է 40 մեգավատտ-ժամը։

Նավը կկարողանա տեղափոխել մինչև 2100 ուղևոր և 225 տրանսպորտային միջոց։ Այն կգործի Բուենոս Այրեսի (Արգենտինա) և Ուրուգվայի միջև՝ Լա Պլատա գետի երկայնքով։