Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) չորրորդ տարին անընդմեջ տարվա լավագույն կիսապաշտպան է ճանաչել «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի խաղացող Չավիին:
Հաջորդ տեղերում են «Բարսելոնայի» խաղացողներ` արգենտինացի Լիոնել Մեսին եւ իսպանացի Անդրես Ինյեստան:




























