Իսրայելական ռազմական ինքնաթիռները երեքշաբթի մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենի ուղղությամբ: Ավիահարվածների արդյունքում լիովին շարքից դուրս է եկել հութիների վերահսկողության տակ գտնվող մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանը, ինչպես նաև հարվածել են այլ թիրախների, հաղորդում է Times of Israel-ը։

Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով՝ երկրորդ օրն անընդմեջ հասցվող հարվածները պատասխան էին Իսրայելի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կրկնվող հարձակումների, որոնցից մեկ հրթիռ կիրակի օրը ընկել էր Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։

Եմենի ուղղությամբ երեքշաբթի հասցված հարվածներին մասնակցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի տասնյակ ինքնաթիռներ, դրանց թվում՝ կործանիչներ, հետախուզական ինքնաթիռներ և այլ ռազմական տեխնիկա։