Ադրբեջանն օգտագործում է դատավարությունները հայերի նկատմամբ ատելություն առաջացնելու համար։ Այս մասին Երեւանում ընթացող Եվրոպական դատավորների միության (EAJ) տարեկան ժողովում ասել է իրավաբան, Միջազգային եւ համեմատական ​​իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Նա հիշեցրել է, որ, ըստ հաստատված տվյալների, Ադրբեջանում պահվում է 23 հայ, որոնցից 16-ը կեղծ դատավարություններում մեղադրյալներ են։ Դատավարություններն ընթանում են փակ դռների հետեւում, եւ դիտորդներին թույլ չեն տալիս մասնակցել։ Եղել են դեպքեր, երբ հանդիպմանը ներկա գտնվելու փորձ կատարած դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ներկայացուցիչները կանչվել են հարցաքննության եւ նույնիսկ վտարվել երկրից։