Այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան Հաղթանակի այցելեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնատար անձինք։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէ, նա Մոսկվայում մասնակցում է Հաղթանակի 80–ամյակի միջոցառումներին»
Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։





























