Մայիսի 8-ին Կրեմլում բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։
Սի Ցզինպինը նշել է, որ ուկրաինական ճգնաժամի հարցում Չինաստանը պաշտպանում է գլոբալ անվտանգության ընդհանուր, համապարփակ, համատեղ և կայուն հայեցակարգը, հավատարիմ է դրան և կարծում է, որ բոլոր երկրների օրինական անվտանգության շահերը պետք է լուրջ ընկալվեն, իսկ ճգնաժամի արմատական պատճառները պետք է վերացվեն։ Չինաստանը ողջունում է խաղաղության խթանման բոլոր ջանքերը և հույս ունի երկխոսության միջոցով հասնելու արդար, երկարատև և պարտադիր խաղաղության համաձայնագրի, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։
Պուտինը բարձր է գնահատել Չինաստանի օբյեկտիվ և արդար դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում և նշել, որ Ռուսաստանը պատրաստ է սկսելու խաղաղության բանակցություններ առանց նախապայմանների և հույս ունի հասնելու արդար և երկարատև խաղաղության համաձայնագրի։




























