Եվրոպական դատարանը մերժել է Եվրահանձնաժողովի հրաժարումը The New York Times-ի խնդրանքը բավարարելու մասին ՝ ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի միջեւ Covid-19-ի միլիարդ եվրոյի պատվաստանյութերի գնման վերաբերյալ գրագրությունը բացելու վերաբերյալ, հայտնել է Reuters-ը։
The New York Times-ը գրել է, որ հաղորդագրությունները, որոնք ստացվել են 2021թ. հունվարի 1-ից մինչեւ 2022թ. մայիսի 11-ը, համավարակի գագաթնակետին, կարող են լույս սփռել պատվաստանյութերի վերաբերյալ գործարքների վրա, որոնց արժեքը միլիարդ եվրո է:
Եվրահանձնաժողովը մերժել է խնդրանքը՝ ասելով, որ տիկին ֆոն դեր Լյայենը չի պահել հաղորդագրությունները: Սա թերթին դրդել է հայց ներկայացնել ԵՄ գործադիր իշխանության դեմ:
2021թ. ապրիլին թերթի հարցազրույցում Բուրլան նկարագրել է, թե ինչպես է վստահելի հարաբերություններ հաստատել ֆոն դեր Լյայենի հետ լարված բանակցությունների ընթացքում՝ Եվրամիությանը Pfizer-BioNTech Covid պատվաստանյութի 1,9 մլրդ չափաբաժին տրամադրելու համար:
Նա պատմել է, թե ինչպես են նրանք հաղորդագրություններ փոխանակել WhatsApp-ով գործարքի վերջին փուլում։ Բայց երբ թերթը փորձել է ունենալլ այդ հաղորդագրությունները, Եվրահանձնաժողովը հրաժարվել է կամ ընդունել դրանց գոյությունը, կամ հրապարակել դրանց բովանդակությունը:
Թերթը Եվրահանձնաժողովի նախագահի դեմ հայց է ներկայացրել Եվրոպական դատարան՝ նրան մեղադրելով ԵՄ թափանցիկության կանոնները խախտելու մեջ։ Հանձնաժողովը նշել է, որ եվրոպական պատվաստանյութերի մատակարարման պայմանագրերը բանակցվել են անդամ երկրների աջակցությամբ, յոթ երկրների թիմով շուրջօրյա աշխատելով հանձնաժողովի պաշտոնյաների հետ՝ ապահովելով պատվաստանյութի խիստ անհրաժեշտ չափաբաժինները:
Եվրոպական դատարանի ընդհանուր իրավասության դատարանի հայտարարությունում նշվել է, որ ԵՄ թափանցիկության մասին օրենքը մշակվել է այնպես, որ առավելագույն ազդեցություն ունենա ԵՄ կառույցների կողմից տնօրինվող փաստաթղթերի հանրության հասանելիության իրավունքին:
Դատարանը գտել է, որ եթե ԵՄ հաստատությունը հայտարարել է, որ որոշակի փաստաթղթեր գոյություն չունեն, եւ որ նման հայտարարության համար գոյություն ունի «ճշմարտացիության կանխավարկած»։
Դատարանը նաեւ վճռել է, որ The New York Times-ը եւ նրա այն ժամանակվա Բրյուսելի բյուրոյի ղեկավար Մատինա Սթիվիս-Գրիդնեֆը ներկայացրել են «համապատասխան եւ հետեւողական» ապացույցներ, որոնք ցույց են տալիս Բուրլայի եւ ԵՀ ղեկավար ֆոն դեր Լյայենի միջեւ տեքստային հաղորդագրությունների առկայությունը:
«Նման իրավիճակում հանձնաժողովը չի կարող պարզապես հայտարարել, որ չունի պահանջվող փաստաթղթերը, այլ պետք է արժանահավատ բացատրություններ տա, որոնք հանրությանը եւ դատարանին թույլ կտան հասկանալ, թե ինչու այդ փաստաթղթերը չեն գտնվել»,- նշվել է հայտարարությունում։
Դատարանը վճռել է, որ հանձնաժողովը չի մանրամասնել, թե ինչպիսի խուզարկություններ են իրականացվել խնդրո առարկա փաստաթղթերը գտնելու կամ պարզելու, թե որտեղ են կատարվել այդ խուզարկություններ։
Այսպիսով, ԵՀ-ը չի տրամադրել «հիմնավոր բացատրություն պահանջվող փաստաթղթերի բացակայությունը հիմնավորելու համար»:
Դատարանը նաեւ վճռել է, որ հանձնաժողովը բավականաչափ պարզ չի դարձրել՝ խնդրո առարկա տեքստային հաղորդագրությունները ջնջվե՞լ են, եւ եթե այո, արդյոք ջնջումը կատարվել է միտումնավոր, թե՞ ինքնաբերաբար, թե՞ այդ ընթացքում փոխվել է նախագահի բջջային հեռախոսը։
Եվրահանձնաժողովը նաեւ չի կարողացել տրամադրել «հավաստի բացատրություն», թե ինչու է համարել, որ Covid-19 պատվաստանյութի գնման համատեքստում փոխանակված տեքստային հաղորդագրությունները կարեւոր տեղեկատվություն չեն պարունակում:





























