Երջանկության զգացումը քիչ է կապված տնտեսական ակնկալիքների հետ: Այդ մասին են վկայում WIN-Gallup International կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները: Մասնագետները հարցրել են 53 հազար մարդու 58 երկրներում, արդյոք իրենց երջանիկ համարում են: Արդյունքում հարցվածների 53 տոկոսն իրեն երջանիկ է համարել, եւ միայն 13 տոկոսն է ասել, որ դժբախտ է:

Ամենաերջանիկ մարդիկ ապրում են Ֆիֆի կղզիներում: Երջանկության զանգվածը այստեղ գնահատվել է 85 տոկոս: Նրան հաջորդում են Նիգերիան` 84, Նիդեռլանդները` 77, Շվեյցարիան` 76, Կոլումբիան` 71, Ֆինլանդիան` 70, Գերմանիան` 68, Իսլանդիան` 66, Դանիան` 64, եւ Բրազիլիան` 63 տոկոս:

Ռուսաստանը հայտնվել է այն խմբում, որի բնակիչները ցածր եկամուտներ են ստանում եւ իրենց դժբախտ են համարում: Այս խմբում են նաեւ Չեխիան, Թուրքիան, Բուլղարիան, Մակեդոնիան, Չինաստանը, Հնդկաստանն ու Ուկրաինան: Կան երկրներ, որոնց բնակիչները ցածր եկամուտ ունեն, բայց իրենց երջանիկ են համարում` Հարավային Կորեան, Իսլանդիան, Սաուդյան Արաբիան, Արգենտինան, Մալազիան, Թունիսը, Ադրբեջանը եւ այլն:

Երջանկության ծավալը ցածր է Լիտվայում` 9 տոկոս, Սերբ իայում` 8 տոկոս, Պաղեստինում` 7, Եգիպտոսում` 0 տոկոս:

Սոցիոլոգները նաեւ հաշվի են առել կրոնական հայացքները: Որեւէ կրոնական կազմակերպության չանդամացկողները ավելի դժբախտ են իրենց համարում` 27 տոկոս: Կաթոլիկների եւ բողոքականների մեջ երջանկության համաթիվը` 54 տոկոս է, հուդաիզմի հետեւորդները` 50, մահմեդականները` 42 եւ հինդուիստները` 43 տոկոս: