Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի Ստամբուլում ռուսական կողմի հետ այսօր՝ հինգշաբթի, կայանալիք բանակցություններին, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի։

Միաժամանակ, լրատվամիջոցները հաղորդում են, որ ուկրաինական պատվիրակությունն կհանդիպի ռուս բանակցողների հետ Ստամբուլում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները սպասվում են այսօր։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա չի մեկնել բանակցությունների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ նույնպես ներկա չէ։