Հռչակավոր ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը իր 70-ամյակի կապակցությամբ հանդիսավոր ելույթի ընթացքում կոչ է արել մարդկությանը շտապել տիեզերքի հետազոտության եւ այլ մոլորակներ վերաբնակվելու հարցում: Գիտնականի կարծիքով, Երկիրը մարդկանց յոլա կտանի 1000 տարուց ոչ ավելի, իսկ որպես խորհուրդ ասել է իր կարգախոսը` լինել հետաքրքրասեր եւ երբեք չհանձնվել:
Հոքինգը գրառել էր իր ելույթը, քանի որ առողջական վիճակի կապակցությամբ անձամբ չի կարողացել մասնակցել հոբելյանական երեկույթին: Հետազոտողն իր ելույթը սեւ խոռոչների եւ Տիեզերքի ծագման մասին ասել է ձայնային սինթեզատորի միջոցով, քանի որ նա չի կարողանում ոչ շարժվել, ոչ խոսել: Հոքինգը կյանքի մեծ մասը տառապում է ծանր նյարդային հիվանդությամբ: 21 տարեկանում նա կորցրել է շարժվելու ընդունակությունը, 43-ում` խոսելու, բայց այդ ամենը չի խանգարել հզորագույն ինտելեկտի աշխատանքին, որին պատվելու համար Քեմբրիջում գիտնականների մի ամբողջ սիմպոզիում էր հավաքվել: Թեեւ նա չի մասնակցել, սակայն երկար ծափեր են հնչել ելույթից հետո:



























