Լիբանանի առողջապահության նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքի՝ մոտոցիկլետի վրա հարվածելու հետևանքով ինը մարդ է վիրավորվել, հաղորդում է լիբանանյան Kuna լրատվամիջոցը։

Ըստ Առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնի պաշտոնական հայտարարության՝ սկզբում հաղորդվել էր երեք վիրավորի մասին, երբ իսրայելական անօդաչու թռչող սարքը Տիր շրջանի Ալ-Մանսուրի ճանապարհին հարվածել էր մոտոցիկլետին։

Ավելի ուշ Ազգային լրատվական գործակալությունը (NNA) հաստատել է, որ թշնամական անօդաչու թռչող սարքը Ալ-Մանսուրիի և Մաջդալ Զունի միջև ընկած ճանապարհին հարվածէ հասցրել մոտոցիկլետին, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել։

Հակառակ նոյեմբերի 27-ին ստորագրված հրադադարի համաձայնագրին՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավային և արևելյան հատվածներին, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձաններին։ Լիբանանցի պաշտոնյաները հայտնել են նաև, որ իսրայելական զորքերը դեռևս տեղակայված են Լիբանանի հարավի հինգ վայրերում՝ խախտելով հրադադարի ռեժիմը։