Բարձր ենք գնահատում վարչապետ Փաշինյանի անձնական մասնակցությունը Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին՝ չնայած որոշ արևմտյան պաշտոնյաների անթաքույց սպառնալիքներին։ Այս մասին Երևանում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հաղթանակի շքերթին Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել է, որ մենք հիշում ենք և միշտ կհիշենք նաև հայ ժողովրդի ներդրումն այս սխրանքում։

Մենք երախտապարտ ենք այն ուշադիր վերաբերմունքի համար, որը հայկական կողմը ցուցաբերում է բազմաթիվ հուշարձանների նկատմամբ։ Մենք տեսել ենք, որ Հանրապետությունում մեծ խանդավառությամբ անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, ներառյալ «Անմահ գունդ» երթը։

Մենք այսօր էլ կարևորում ենք դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ և մեր ժողովուրդների միջև խորը կապերի պահպանումը», - նշել է նա։