Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզում է` կան արդյոք հայեր մոսկովյան ռեստորանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նշենք, որ այսօր` հունվարի 9-ին Մոսկվայի իտալական Il Pittore ռեստորանում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է սկսվել: Վերջին տվյալներով, հրդեհից տուժել է 39 մարդ, երկուսը մահացել են փլատակների տակ: Հիվանդանոց են տեղափոխվել 32-ը:




























