Ըստ մեր գնահատականի՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը բավականին կառուցողական է ընթացել, և երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ: Այդ մասին, այսօր՝ մայիսի 26–ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակել քննարկումներն ադրբեջանական կողմի հետ»,-ասաց նա։
Կոստանյանը նշեց, որ հանդիպման կարևորությունը սուրճի սեղանը չէր, այլ փաստն էր, որ երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկումներն ընդհանուր խաղաղության օրակարգի և պայմանագրի կնքման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ։











